
Նախագծի հիմնադիր`
Գոռ Հարությունյան
Ամեն ինչ սկսվեց 1997-ին, երբ աշխատում էի ՌադիոԲուրգ-ում և որտեղ էլ առաջին անգամ լսեցի Buz Luhrmen-ի «Sunscreen» մոտիվացիոն աուդիոթրեքը: Միշտ մտածում էի, որ կարելի է գտնել դրա գործիքային տարբերակը, թարգմանել տեքստը հայերեն և թողարկել: Սակայն լավ է լինել կատարող, ոչ թե՝ երազող:
2008 թվականին, երբ Դար-21 հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը դարձա և պետք է նոր հաղորդավարներ պատրաստեի եթերի համար, քասթինգի արդյունքում հավաքեցի 12 հոգանոց խումբ, որի հետ աշխատեցի 5 ամիս: Հետաքրքիր էր, որ այդ ժամանակ, չունենալով քոուչինգին վերաբերող տեսական գիտելիքներ (փոխարենը երևի օգնեց շատ գրքեր կարդացած լինելս), կարողացա օգնել ամաչկոտ ու վախվորած ուսանողներին դառնալու ինքնավստահ երիտասարդներ:
Մասնագիտական դասընթացները օգնեցին գտնել հարցերի պատասխաններ, որոնք հանգեցրին հետևյալ ճշմարտությանը՝ կյանքը վայելելու համար մարդն ունի բոլոր գործիքները ու դրանք գործի դնելու համար անհրաժեշտ է ՇՆՉԵԼ:
Հիմնական բարձրագույն կրթությունից բացի որակավորվել եմ որպես Էննեագրամայի միջազգային ասոցացիայի Էննեագրամայի պրակտիկ մասնագետ, World Learning-ի դասընթացավար, թարգմանել եմ Գրեգորի Կարեմանի «Ուղեղի հմտություններ» ու Նիկոլաուս Էնկելմենի «Խարիզմա» գրքերը: